Սիրիան կործմանման եզրին է, պատերազմական հանցագործություններն սպառնալի չափերի են հասնում. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSՍիրիայում հակամարտության բոլոր կողմերը շարունակում են պատերազմական հանցագործություններ կատարել՝ դիմելով քաղաքների շրջափակման մարտավարությանը եւ համատարած գնդակոծումներին, ինչպես նաեւ խոչընդոտելով բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելուն:Այս եզրակացությունն Է բովանդակում Սիրիայում մարդու իրավունքների խախտումների հետաքննության հանձնաժողովի նոր զեկույցը, որը փետրվարի 22-ին ներկայացվել Է ՄԱԿ-ում:
«Մասնատված սիրիական պետությունը կործանման եզրին Է»,-ասած Է փաստաթղթում, որի շնորհանդեսը լրագրողների համար անցկացրել Է հանձնաժողովի ղեկավար Պաուլու Սերժիու Պինեյրուն: «Հակամարտության մասնակիցների կողմից կատարվող պատերազմական հանցագործություններն սպառնալի չափերի են հասնում»,-նշել Է նա:
Պինեյրուն ընդգծել Է համատարած գնդակոծումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որոնք, նրա խոսքով, իրականացնում են թե կառավարական զորքերը, թե նրանց դիմակայող զինված խմբերը: Բացի այդ, նա հորդորել Է հասնել այն քաղաքների ու շրջանների ապաշրջափակման, որտեղ ընդհանուր առմամբ ավելի քան 400 հազար մարդ Է ապրում: «Այդ սպանդը պետք Է դադարեցվի»,-հավելել Է նա:
30-Էջանոց զեկույցում հիմնական ուշադրությունը դարձվում Է կառավարամետ ուժերի գործողություններին, ինչպես նաեւ «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների հանցագործություններին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



