Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների
INTERNATIONAL NEWSԲարսելոնայում բնակարանային ճգնաժամի պատճառով կազմակերպված բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով: Այս մասին գրում է El País-ը։
Թերթի տվյալներով՝ ցույցի ավարտից հետո ուժայինները մասնակիցներից պահանջել են ցրվել, սակայն վերջիններս սկսել են ապակե շշեր և այլ առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ, ինչպես նաև հրկիզել են աղբամաններ։
«Ոստիկանությունը բերման է ենթարկել 13 մարդու, այդ թվում՝ մեկ անչափահասի։ Քսանութ ոստիկան թեթև վնասվածքներ են ստացել», – նշվում է հրապարակման մեջ։
Վերջին օրերին Իսպանիայում ցույցեր են անցկացվում բնակարանային ճգնաժամի պատճառով։ Ակցիաները սկսվել են Մադրիդում տասնամյակներ շարունակ նույն բնակարանում ապրած 87-ամյա Մարիկարմեն Աբասկալին վտարելուց հետո։ Նրա դեպքը դարձել է բողոքի շարժման խորհրդանիշ, ինչից հետո ցուցարարները վրանային ճամբար են տեղադրել. նմանատիպ ակցիաները տարածվել են մյուս քաղաքներում։
Նոր ակցիաներ են տեղի են ունեցել այն բանից հետո, երբ խորհրդարանի ստորին պալատը մերժել է կառավարության հաստատած երկու որոշում բնակարանային ոլորտին առնչվող միջոցառումների մասին։ Ցուցարարները պահանջում են նվազեցնել վարձակալության արժեքները, սահմանել անժամկետ պայմանագրեր և առգրավել այն բնակարանները, որոնք գտնվում են, այսպես կոչված, «գիշակերների ֆոնդերի» տնօրինության ներքո։
Հոկտեմբերի 3-ին ակցիաներ են անցկացվել երկրի տասից ավելի քաղաքներում։ Մադրիդում, ըստ կառավարության տվյալների, ցույցին մասնակցել է շուրջ 70 000 մարդ, թեև կազմակերպիչները հայտարարել են 500 000 մասին։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը խորհրդարանի կողմից կառավարության առաջարկների մերժման պատճառով հոկտեմբերի 5-ին հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։



