Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվել
SOCIETYՌուսաստանի Տոլյատի քաղաքում ոստիկանությունը բացահայտել է սպանության դեպք։ Ավտոտնակներից մեկում հայտնաբերվել են կնոջ մարմնի մասեր, իսկ սպանության կասկածանքով ձերբակալվել է 54-ամյա տղամարդ։
Սամարայի մարզի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը սեպտեմբերի վերջին տեղեկություն է ստացել, որ Տոլյատիի Կոմսոմոլսկայա փողոցում գտնվող ավտոտնակների կոոպերատիվի տարածքում հնարավոր է հանցագործություն կատարված լինի։
Խուզարկության ընթացքում իրավապահները ավտոտնակում հայտնաբերել են մարմնի բեկորներ։ Փորձաքննությամբ պարզվել է, որ դրանք պատկանել են 55-ամյա տեղի բնակչուհու։
Past.am-ի փոխանցմամբ՝ սպանության համար ձերբակալվել է բռնցքամարտի կենտրոնի 54-ամյա սեփականատերը։ Տղամարդը նախկինում դատված չի եղել։
Քննության ընթացքում նա խոստովանել է, որ ծանոթ կնոջ հետ վիճաբանության ժամանակ կորցրել է ինքնատիրապետումը և խեղդամահ արել նրան։ Դրանից հետո, ըստ նրա ցուցմունքի, փորձել է թաքցնել մարմինը։
Past.am-ի տեղեկություններով՝ տղամարդը տեղափոխվել է շրջանային քննչական բաժին։ Դեպքի առթիվ քննությունը շարունակվում է։



