Ստամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է
INTERNATIONAL NEWSԱյս առավոտ Ստամբուլի Բաշաքշեհիր թաղամասի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով ծանր վիրավորում ստացած աշակերտներից մեկը մահացել է։
Այս մասին հայտնել է Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինը։
Ստամբուլի Բաշաքշեհիր թաղամասի դպրոցում տեղի ունեցած դանակահարության ժամանակ ութ աշակերտ է վիրավորվել։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին «Իմամ Հաթիփ» միջնակարգ դպրոցում։
Մեկ այլ դպրոցի 15-ամյա աշակերտուհին մտել էր դպրոցի տարածք ու դանակով հարձակվել այլ աշակերտների վրա։ Միջադեպի հետևանքով վիրավորված ութ աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



