Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ
SOCIETYԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հոդվածի հատկանիշներով։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից
Ավելի վաղ shamshyan.com-ը տեղեկացրել է, որ Գեղարքունիքի գյուղերից մեկի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ ուսուցչուհին ֆիզիկական բռնություն է կիրառել։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին։
Երեխայի ընտանիքը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի ցանկանում, որ ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի, բայց պահանջում է, որ ուսուցչուհին հեռացվի դպրոցից և այլևս երեխաների հետ չաշխատի։ Երեխայի հարազատները դիմել են նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից հայտնել են, որ 1 ծնողի բողոքը բավարար չէ ուսուցչին աշխատանքից ազատելու համար, առնվազն 7 ծնողի բողոք է անհրաժեշտ։
Հետևեք մեզ՝ այստեղ



