American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով
INTERNATIONAL NEWSCNN-ը հաղորդում է, որ Մադրիդից դեպի Տեխաս նահանգի Դալաս թռչող American Airlines ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել չպլանավորված վայրէջք կատարել Նյու Յորքի Ջոն Ֆ. Քենեդիի անվան օդանավակայանում, քանի որ ինքնաթիռի գրեթե բոլոր զուգարանները խափանվել են։
«Մադրիդից American Airlines ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքում, քանի որ Boeing 777-ի բոլոր զուգարանները, բացառությամբ երկուսի, դադարել են աշխատել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներին, անձնակազմը հայտնել է օդային երթևեկության կառավարմանը, որ «գործող զուգարանների քանակը բավարար չէ»։ Boeing 777-ում եղել է 287 մարդ, և թռիչքը, սովորաբար, տևում է տասը ժամից ավելի։ Ութ զուգարաններից միայն երկուսն են գործել։ Ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել և Նյու Յորքում ավելի քան երեք ժամ կանգառից հետո շարունակել է թռիչքը դեպի Դալաս, հայտնել է հեռուստաալիքը՝ հղում անելով FlightAware թռիչքների հետևման ծառայությանը։



