Վրաստանում կանխվել է օտարերկրացուն ուրանի վաճառքի փորձը
INTERNATIONAL NEWSՎրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հոկտեմբերի 7-ին հայտնել է, որ կանխել է օտարերկրյա քաղաքացուն «Ուրան-238» ռադիոակտիվ նյութն ապօրինի վաճառելու փորձը։ Այս մասին նշվում է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակահետախուզական և օպերատիվ բաժինների աշխատակիցների համատեղ գործողության արդյունքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացու՝ միջուկային նյութերի, մասնավորապես, «ուրան» ռադիոակտիվ նյութի ապօրինի շրջանառության համար։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը պլանավորել էր իր մոտ գտնվող «ուրան-238» միջուկային նյութը 700 000 դոլարով վաճառել օտարերկրյա քաղաքացու», – հաղորդագրությունից հատված է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։
Պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է անցկացնում Վրաստանի Քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում։
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե Վրաստանի քաղաքացին ինչ քանակությամբ ուրան էր պատրաստվում վաճառել օտարերկրացուն։



