Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկ-թերապևտ Հաննա Թերին մահացած է հայտնաբերվել իր տանը, որը գտնվում է Անգլիայի արևելքում՝ Նորֆոլկ կոմսության Սանդրինգհեմի կալվածքի մերձակայքում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ 45-ամյա Թերիի մարմինը հայտնաբերվել է հոկտեմբերի 4-ին։ Նշվում է, որ կինը մահացել է բութ առարկայով գլխին հասցված հարվածի հետևանքով։ Սպանության մեղադրանք է առաջադրվել նրա ամուսնուն՝ Մարկ Քեյնին, որին ավելի վաղ ձերբակալել էին իրավապահները։
Հաղորդվում է, որ Հաննա Թերին բուժօգնություն է ցուցաբերել թագավորական ընտանիքի բարձրաստիճան անդամներին՝ Սանդրինգհեմի կալվածքում նրանց գտնվելու ընթացքում։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ թագավոր Չարլզ III-ը և թագուհի Կամիլան արդեն տեղեկացվել են Թերիի մահվան մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



