Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության կարգավորման համար համաձայնության հասնելը այն չէ, ինչն ինքը ցանկանում է։
Տեխասում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ ներկայացնելով խաղաղապահ առաքելությունների գծով իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆին, ամերիկացի առաջնորդն ասել է.
«Նա աշխատում է Իրանի հետ համաձայնագրի վրա և շատ լավ աշխատանք է կատարում: Ես չեմ կարծում, որ այս համաձայնագիրը հենց այն է, ինչ ես ուզում եմ, բայց նրանք (Իրանը) պատրաստ են մեզ ամեն ինչ առաջարկել այն պահպանելու համար: Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա: Բայց նա հիանալի բանակցող է: Նա նաև հրաշալի մարդ է, և ես իսկապես նրան ընտրեցի այդ երկու հատկանիշների համար: Բոլորը սիրում են Սթիվեն Ուիթքոֆին: Նա հիանալի աշխատանք է կատարում»,-ասել է նա:
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



