Դավութօղլուն ռուս-թուրքական հարաբերությունների լարման հարցում մեղադրել է Ռուսաստանին
INTERNATIONAL NEWSՊաշտոնական Անկարան ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող հերթական հայտարարությունն է արել՝ ասելով, թե այդ հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի ձեռքում է: Al Jazeera-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում այս մասին խոսել է Թուրքիայի վարչապ ետ ԱհմեդԴավութօղլուն:
Անդրադառնալով թուրքական կործանիչների կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը՝ Թուրքիայի վարչապետն ասել է. «Մենք չենք զղջում մեր սահմանը պաշտպանելու համար: Իհարկե, այդ ինքնաթիռը խոցելուց չգիտեինք, որ այն ռուսական է: Այն կարող էր պատկանել նաև Սիրիայի իշխանություններին»: Դավութօղլուն կրկին խոսել է իր երկրի սահմանները պաշտպանելու իրավունքի մասին՝ ընդգծելով, որ իրենք բազմիցս նախազգուշացրել էին Ռուսաստանին՝ չխախտել իրենց սահմանը:
«Ինչպես մյուս բոլոր երկրների, այնպես էլ Ռուսաստանի հետ ցանկանում ենք զարգացնել մեր հարաբերությունները: Այս պատճառով է, որ հարաբերություններին ավելի չվնասելու համար մինչև այս պահը շատ ուշադիր էինք: Սակայն, դժբախտաբար, ռուսական կողմը լարվածությունն ավելի է ուժեղացրել»,- ասել է Դավութօղլուն՝ հավելելով նաև, որ ռուսական ինքնաթիռի խոցումը Ռուսաստանին արված ուղերձ չէր:



