Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի առողջապահական վերահսկողության մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզորը», հոկտեմբերի 8-ին հերքել է Իրկուտսկում ժանտախտի հետազոտական կենտրոնի աշխատակցի մահից հետո մեկ այլ անձի հիվանդանալու մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Գերատեսչությունից հայտնել են, որ մահացած աշխատակցի հետ շփում ունեցած բոլոր անձանց համար կանխարգելիչ միջոցառումների ամբողջ համալիրն ավարտվել է, և վտանգավոր ախտածին միկրոօրգանիզմներ չեն հայտնաբերվել։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ ՌԴ Իրկուտսկի մարզում Դարյա Շիպիլովան լաբորատորիայում կոտրել է ժանտախտի հարուցիչը պարունակող փորձանոթը, վարակվել ու դրա հետևանքով մահացել էր։ «Ռոսպոտրեբնադզորը» հերքել է այդ հաղորդագրությունները՝ պնդելով, որ Շիպիլովան մահացել է «չպարզված թոքաբորբից»։
1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program
5
Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026



