Yerevan, 08.October.2026,
00
:
00
BREAKING


Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ

SOCIETY

2026 թվականից անապահովության նպաստի չափը բոլոր ընտանիքների համար նույնը չէ։ Այն հաշվարկվում է հատուկ բանաձևով՝ հաշվի առնելով ընտանիքի եկամուտը, անդամների հաշվարկային թիվը և ընտանիքի խոցելիության մակարդակը։

2026 թվականի համար անապահովության գնահատման սահմանային շեմը սահմանվել է 35 875 դրամ, իսկ նպաստի նվազագույն չափը կազմում է 3500 դրամ։ Կարգավորումները սահմանված են Կառավարության N 27-Ն որոշմամբ, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից և կիրառվում է Երևանում ու բոլոր մարզերում։

Ի՞նչ է նշանակում 35 875 դրամի շեմը

35 875 դրամը այն չափն է, որի հետ համեմատվում է ընտանիքի մեկ հաշվարկային անդամին բաժին ընկնող ամսական եկամուտը։

Եթե այդ եկամուտը ցածր է սահմանային շեմից, ընտանիքը կարող է համարվել ծայրահեղ անապահով և ստանալ նպաստ։ Եթե եկամուտը գերազանցում է շեմը, սակայն չի հասնում դրա 130 տոկոսին, ընտանիքը կարող է համարվել չափավոր անապահով և ստանալ եռամսյա հրատապ օգնություն։

Իսկ եթե մեկ հաշվարկային անդամի եկամուտը գերազանցում է շեմի 185 տոկոսը, ընտանիքը անապահով չի համարվում։

Ինչպե՞ս են հաշվարկվում ընտանիքի անդամները

Նպաստի հաշվարկում ընտանիքի անդամները պարզապես թվով չեն հաշվվում։ Յուրաքանչյուր տարիքային խմբի համար սահմանված է առանձին գործակից.

  • 18 և ավելի տարեկան՝ 1
  • 15-17 տարեկան՝ 0,7
  • 10-14 տարեկան՝ 0,55
  • 0-9 տարեկան՝ 0,45

Օրինակ՝ երկու ծնող և 7 ու 12 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքի հաշվարկային թիվը կլինի 3՝ 1+1+0,45+0,55։

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստի չափը

Նպաստը բաղկացած է հիմնական չափից և հավելումից։

Հիմնական գումարը հաշվարկվում է՝ սահմանային շեմից հանելով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը և ստացված տարբերությունը բազմապատկելով ընտանիքի հաշվարկային անդամների թվով։

Հավելման չափը կախված է ընտանիքի խոցելիության խմբից։ Միջին խոցելիության դեպքում այն հաշվարկվում է շեմի 130 տոկոսի նկատմամբ առկա պակասուրդից, իսկ բարձր կամ առավելագույն խոցելիության դեպքում կիրառվում է ամբողջ համապատասխան պակասուրդը՝ յուրաքանչյուր հաշվարկային անդամի հաշվով։

Օրինակ՝ 4 հոգանոց ընտանիքի դեպքում

Եթե ընտանիքը բաղկացած է երկու ծնողից և 7 ու 12 տարեկան երկու երեխաներից, ապա հաշվարկային թիվը 3 է։

Եթե ընտանիքը որևէ եկամուտ չունի և ունի միջին խոցելիություն, հիմնական չափը կկազմի՝ 35 875 × 3 = 107 625 դրամ։

Տվյալ օրինակի համաձայն՝ հավելումը կկազմի մոտ 25 830 դրամ, իսկ ընդհանուր նպաստը՝ մոտ 133 455 դրամ։

Եթե նույն ընտանիքի ամսական եկամուտը կազմում է 60 000 դրամ, մեկ հաշվարկային անդամի հաշվով այն կլինի 20 000 դրամ։ Այդ դեպքում հիմնական չափը կկազմի 47 625 դրամ, իսկ ընդհանուր նպաստը՝ մոտ 73 455 դրամ՝ նույն հավելումը ներառելու դեպքում։

Past.am-ը ուշադրություն է հրավիրում, որ այս թվերը օրինակային հաշվարկներ են։ Իրական նպաստի չափը որոշվում է համակարգի կողմից՝ ընտանիքի վերաբերյալ առկա տվյալների հիման վրա։

Ի՞նչ եկամուտներ են հաշվի առնվում

Հաշվարկի ժամանակ կարող են հաշվի առնվել աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները, քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացվող եկամուտները, կենսաթոշակը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու նպաստները, զինծառայողների պարգևավճարները, ինչպես նաև անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամուտները։

Միևնույն ժամանակ, անապահովության հիմքով տրամադրվող նպաստները չեն հաշվարկվում որպես եկամուտ։ Չեն հաշվարկվում նաև դիմելուց հետո աշխատանքի ընդունվելու արդյունքում ստացված որոշ եկամուտներ՝ սահմանված 12-ամսյա ժամանակահատվածի շրջանակում։

Ի՞նչ է վերագրված եկամուտը

Եթե ընտանիքում կա աշխատունակ, սակայն չաշխատող անձ, նրան կարող է վերագրվել 35 875 դրամ եկամուտ, նույնիսկ եթե նա փաստացի աշխատանք չունի։

Այս կարգավորումը չի կիրառվում, մասնավորապես, ուսանողների, 30 և ավելի շաբաթական հղիների, մինչև երկու տարեկան երեխա խնամողների և զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկված անձանց նկատմամբ։

Եթե վեց ամսվա ընթացքում աշխատանք չի գտնվում, վերագրված եկամուտը կարող է ավելացվել ամսական 10 000 դրամով, սակայն ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափը։

Ի՞նչ այլ օգնություն է նախատեսվում

Որոշ դեպքերում նախատեսվում են նաև այլ վճարներ։ Մասնավորապես՝

  • եռամսյա հրատապ օգնություն՝ ամսական 20 000 դրամ,
  • երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում միանվագ օգնություն՝ 25 000 դրամ։

Ո՞ր դեպքերում կարող է ընտանիքը չստանալ նպաստ

Միայն ցածր եկամուտ ունենալը դեռ չի նշանակում, որ ընտանիքն անպայման կստանա նպաստ։ Գործում են նաև մի շարք բացառող պայմաններ։

Դրանց թվում կարող են լինել 2016 թվականից հետո արտադրված ավտոմեքենայի առկայությունը, գույքահարկի որոշ շեմերի գերազանցումը, վարկի մարման չափը, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի սպառման սահմանաչափերը։

Այսպիսով, 2026 թվականի համար անապահովության գնահատման հիմնական շեմը 35 875 դրամ է, սակայն ընտանիքի ստանալիք գումարը կախված է ոչ միայն եկամտից, այլև ընտանիքի կազմից, անդամների տարիքից, խոցելիության մակարդակից և մի շարք այլ պայմաններից։

Past.am-ի փոխանցմամբ՝ վերջնական չափը յուրաքանչյուր ընտանիքի դեպքում հաշվարկվում է անհատական տվյալների հիման վրա։

Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday