Պուտինը ծաղկեպսակ դրեց Անհայտ զինվորի շիրիմին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի պատի մոտ ծաղկեպսակ Է դրել Անհայտ զինվորի շիրիմին: Ավանդական հանդիսավոր արարողությունը նվիրված Էր փետրվարի 23-ին Ռուսաստանում նշվող Հայրենիքի պաշտպանի օրվան:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ Նովոստիին, արարողությանը մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, Դաշնության խորհրդի եւ Պետդումայի խոսնակներ Վալենտինա Մատվիենկոն եւ Սերգեյ Նարիշկինը, ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ռազմական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն, նախարարներ, պետական ու քաղաքական այլ գործիչներ, վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նախագահական գնդի զինծառայողները Անմար կրակի մոտ տեղադրել են ծաղկեպսակ՝ Ռուսաստանի դրոշի գույների ծաղիկներով եւ «Ռուսաստանի Դաշնության նախագահից Անհայտ զինվորին» մակագրությամբ: Այնուհետեւ պետության ղեկավարը մոտեցել Է ծաղկեպսակին, ուղղել դրա ժապավենները եւ խոնարհումով հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի բոլոր զոհված պաշտպաններին:
Արարողության մյուս մասնակիցները կարմիր մեխակներ են դրել Անհայտ զինվորի շիրիմին: Այդ ընթացքում զինվորական նվագախումբը կատարել Է Ռուսաստանի օրհներգը: Միջոցառումն ավարտվել Է նախագահական գնդի զինծառայողների շարասյուների երթով:



