Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ
SOCIETY
Երևանում 65-ամյա տղամարդ է ձերբակալվել՝ 20-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Նրա տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին։ Ժամը 13։00-ի սահմաններում կինը Արմավիրի մարզից տաքսիով ուղևորվել է Երևան։ Կնոջ հաղորդմամբ՝ Մաշտոցի պողոտա հասնելու ճանապարհին վարորդը նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել։
Այնուհետև վարորդը կանգնեցրել է ավտոմեքենան Ֆրանսիայի հրապարակում, որտեղից կինը դուրս է եկել։
Հաղորդումից հետո ոստիկանության Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է վարորդի ինքնությունը։ Կասկածանքով ձերբակալվել է Երևանի բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Հ․-ն։
Past.am-ի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Նախաքննության շահերից ելնելով՝ իրավապահները դեպքի այլ մանրամասներ չեն հրապարակում։
Past.am-ը հիշեցնում է, որ խոսքը կասկածանքի մասին է, իսկ դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննության շրջանակում։



