Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը
CULTUREՀոկտեմբերի 10-ին Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը, աղոթակցությամբ թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանի, Գավառի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի և Սևանի հոգևոր հովվության սպասավոր Արժանապատիվ Տեր Նարեկ քահանա Այվազյանի, օծեց Լճաշեն համայնքի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը:
Եկեղեցական կարգին ներկա էին Լճաշեն համայնքի բնակիչներ և տարբեր համայնքներից ժամանած հյուրեր:
Օծման կարգից հետո Սրբազան Հայրն իր գնահատանքի խոսքը բերեց նորակառույց եկեղեցու բարերար Տիար Աշոտ Ավետիսյանին, ճարտարապետներին ու շինարարներին, եկեղեցու կառուցման գործում ավանդ ներբերած բոլոր հայորդիներին, ինչպես նաև հայրական օրհնություն փոխանցեց Լճաշեն համայնքի բնակիչներին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



