Ստրանջայի մրցաշարում Անուշ Գրիգորյանը պարտվեց բռնցքամարտի օլիմպիական չեմպիոնին
SPORTԲուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է բռնցքամարտի Ստրանջայի 67-րդ միջազգային խոշոր մրցաշարը: Ինչպես տեղեկացրին բռնցքամարտի ֆեդերացիայից, Հայաստանի պատվիրակներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի և աշխարհի երիտասարդների չեմպիոն Անուշ Գրիգորյանը: Վիճակահանու թյան արդյունքում 1/16-րդ փուլում նա մրցել է 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերի հաղթող, Բաքվի Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի բազմակի մեդալակիր, Անգլիան ներկայացնող Վիրջինիա Նիկոլա Ադամի հետ՝ զիջելով երեք ռաունդներում:
Փետրվարի 24-ին ռինգ դուրս կգան 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը, և 75 կգ քաշային Արման Հովիկյանը:Այս բռնցքամարտիկները պայքարը կսկսեն 1/8 եզրափակչից:
49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը առաջին մենամարտերը կանցկացնեն քառորդ եզրափակչում, որոնք տեղի կունենան փետրվարի 25-ին: