Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ Արամեն և Արտյոմ Հակոբյանն այլևս չեն համագործակցում, և ո՞ւր է պատրաստվում մեկնել երգիչը

LIFE

Blognews.am-ը գրում է.

Երգիչ Արամեն այս փուլում մի քանի հետաքրիր նորություններ ունի: BlogNews.am-ի հետ զրույցում` նա պատմել է առաջիկա շրջագայության, կայանալիք մենահամերգի, և Արտյոմ Հակոբյանի հետ այլևս չհամագործակցելու մասին:

Երգչի շրջագայությունները սկսվում են մարտի 31-ից, ունենալու է մոտավորապես տասնհինգ համերգ. «Մեկնում եմ Սիլվա Հակոբյանի հետ, ինչի համար միայն ուրախ եմ. նա լավ ճանապարհի ընկեր է և լավ երգչուհի: Կարծում եմ` մեր հայերը գոհ կլինեն, պետք է որ լավ համերգ ունենանք: Ամեն տարի մոտ երեսուն-երեսունհինգ համերգներ են լինում, պարզապես շատ չենք խոսում դրանց մասին: Կան քաղաքներ, որտեղ մենք առաջին անգամ ենք լինելու և նրանց համար ցանկացած երգացանկ նոր է: Բնականաբար կհնչեն իմ ինչպես նոր երգերն, այնպես էլ հին»:

Այս տարի լրանում է Արամեի ստեղծագործական գործունեության տաս տարին, երգիչն այն ամփոփելու է մենահամերգով, որը կկայանա աշնանը. «Եթե ես հաշվեմ ընդհանրապես իմ երաժշտական ճանապարհը, դա ավելին է, քան տաս տարին: Ես սկսել եմ 1993 թվականից, այդ ժամանակ Ռուսաստանում ես նվագում էի հարվածային գործիքներին և երգում էի միարժամանակ, ինչն իրոք բարդ էր: Հետո արդեն «Արևիկ» խմբում էի, մոտ ութ տարի: Այսինքն ես դեռ փոքրուց երգարվեստում եմ: Բայց ես հաշվում եմ տարիները, որպես անհատ արտիստ, այսինքն որպես Արամե: Արամեն իրականում տաս տարի է բեմում, իսկ Արամ Եղիազարյան տասնմեկ տարեկանից երգում է»,-պատմում է Արամեն և հավելում, որ մենահամերգը չի արվում մարդկանց զարմացնելու համար. «Իրականում արտիստի համար լավ մենահամերգը, դա լավ հնչողությունն է, լավ ձայնը: Մենք ամբողջ համերգը կկառուցենք ամենասկզբից մինչև այսօր կատարած իմ աշխատանքի հիման վրա: Միգուցե երեկոյին կլինեն իմ ընկերները, բայց դա դեռ որոշում ենք: Վստահ եմ, որ կունենանք լավ երեկո»:

Շատերն են հիշում երգչի նախորդ մենահամերգը, որը 1 ժամ 40 րոպե ուշացումով էր սկսել, որի արդյունքում շատերը լքել էին դահլիճը: Երգիչը հավատացրեց, որ այս անգամ նման թյուրիմածություն վստահաբար չի լինի. «Դա իր բազմաթիվ պատճառներն ուներ, որ համերգն այդպես ստացվեց: Այսինքն անպատասխանատու և ոչ պրոֆեսիոնալ մարդկանց հետ գործ բռնելը իմ ամենամեծ սխալն էր: Յուրաքանչյուր արտիստի հետ գոնե մեկ անգամ նման բան պատահում է, բայց հավատացեք այս անգամ ամեն բանին ես եմ հետևելու և վստահ եմ, որ նման բան միանշանակ չի լինի»:

Այն հարցին, արդյո՞ք արտիստը կարողանում է հետ բերել իր ներդրած գումարներն` Արամեն այսպես պատասխանեց. «Ես առավել քան վստահ եմ, որ բոլոր այն արտիստները ովքեր ունեցել են իրենց համերգին լավ շոու ծրագիր, ձայնային լավ տեխնիկա և այսպես ասած մի քիչ ավելորդություններ են իրենց թույլ տվել, դա միանշանակ, որպես բիզնես չի կարող դիտվել: Հավատացեք` ծախսերը էլ ավելի շատ են լինում, քան տոմսերից վերադարձված գումարները: Դա ավելի շատ տոն է արտիստի համար, իրադարձություն, մանավանդ որ լինում է քո սիրած և քո ուզած դահլիճում: Վազել գումարի հետևից այս պարագայում, դա նշանակում է անել ամենամեծ սխալը իմ կարծիքով: Ավելի շատ պետք է ամեն բան ներդնես, որ լավ համերգ ունենաս և քո երկրպագուները ստանան այն, ինչի համար եկել են»:

Երգիչը նաև նշեց, որ առաջիկայում նոր տեսահոլովակ է ներկայացնելու, որտեղ ամփոփված կլինեն նրա համերգային շրջագայությունների կադրերը. «Ես շատ եմ ունենում համերգներ դրսում. Հայաստանում կարծես` պասիվացել է համերգային վիճակը: Այս տեսահոլովակը ինֆորմացիայի պես կարծես լինի, թե ես վերջին երկու տարում, ինչ համերգներ եմ ունեցել: Տեսահոլովակի ամբողջ աշխատանքով Սյոման է զբաղվում, տեսնենք` ինչ կստացվի»: 

Երգը կոչվում է «Աղջիկ-տղա», որի հեղինակը Արամեն է. «Ես վերջերս բողոքում էի, որ ոչ մի երգ չեմ կարողանում գրել: Չեմ հիշում` ինչն ինձ ոգեշնչեց, բայց եկան այս տողերը. աղջիկ-տղա կապ չունի, ամեն մեկը իր բախտն ունի: Գիտեք ես հաճախ չեմ գրում, ավելի շատ քթիս տակ մռթմռթում եմ ինչ-որ տողեր: Հեռախոսիս մեջ կան երգեր, որոնց դեռ ձեռք չեմ տալիս, բայց ինչպես ասում են դրանց հերթն էլ կգա»: 

Մինչև վերջերս Արամեն համագործակցում էր Արտյոմ Հակոբյանի հետ, բայց պարզվում է նրանք այլևս միասին չեն աշխատում. «Մենք պարզապես աշխատանքային պայմանավորվածություն ունեինք, այդ պայմանավորվածության ժամկետը վերջացել է: Մենք որոշեցինք, որ ես պետք է առանձին շարժվեմ իմ ճանապարհով, չնայած ես այն ժամանակ էլ ազատ էի, քանի որ Արտյոմի հետ ոչ մի պրոդյուսերական պայմանավորվածություն չկար: Ոչ մի տեսակի պրոդյուսերների, մենեջերների հետ ինձ այս պահին պետք չէ կապել: Ես բաց եմ բոլոր տեսակի գործնական համագործակցությունների համար, կան մարդիկ ովքեր գործնական մեզ հետ համագործակցում են, իսկ ինչ վերաբերվում է ինձ հետ կապնվելու, դա այսօրվա համար այդքան բարդ բան չէ, քանի որ կան սոցիալական կայքեր: Փառք Աստծո իմ կողքին կան մարդիկ, ովքեր ինձ շատ բաներից ազատում են, այսինքն այն բաները որոնք ինքս պետք է անեմ, ես չեմ անում: Դրա համար հատուկ համագործակցության մասին ես չեմ մտածում»:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026