Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Ծնեբեկի առավելությունները

LIFE

168.am-ը գրում է.

Ծնեբեկը պատկանում է լիլիաների ընտանիքին և գնահատվում է իր թերապևտիկ հատկություններով: Աշխարհում հայտնի է ծնեբեկի 300 տեսակ: Ծնեբեկը լինում է սպիտակ, կանաչ և մանուշակագույն: Այն բազմաթիվ վիտամինների, հանքանյութերի և կարևոր սպիտակուցների աղբյուր է: Ծնեբեկը պարունակում է վիտամիններ A, B1 (thiamine), B(riboflavin), B3 (niacin), B5 (pantothenic acid), B6, folate, C, E (alpha-tocopherol) և K (phylloquinone): Հանքանյութերից պարունակում է երկաթ, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, մանգան, ցինկ, սելեն, և կալիում: Ծնեբեկը պարունակում է քիչ քանակությամբ կալորիաներ՝ առանց խոլեստերինի: Ծնեբեկի մեջ կա քիչ քանակությամբ սոդա և մանրաթել:

Ծնեբեկի առողջարար հատկությունները

Հոմոցիստեին (Homocysteine)

Ծնեբեկի մեջ վիտամին B-ի առատությունը նպաստում է, որպեսզի ամինաթթվի քայքայումից արյան մեջ արտադրվի հոմոցիստեին: Վիտամին B-ն, B6-ը և B12-ը փոխակերպում են հոմոցիստեինը ցիստեինի, որը հետագայում նորից փոխակերպվում է մեթիոնինի: Այս ամենը տեղի է ունենում նորմալ մեթիլացիոն ցիկլի արդյունքում: Օրգանիզմում վիտամին B-ի պակասից խախտվում է արյան մեջ հոմոցիստեինի նորմալ մակարդակը: Հոմոցիստեինի բարձր մակարդակի հետևանքով կարող են վնասվել արյունատար անոթները, առաջանալ թրոմբոզիզ, աթերոսկլերոզ, որն էլ  կհանգեցնի սրտի խնդիրների առաջացմանը: Բացի այդ, վիտամին B-ն պատասխանատու է շաքարի և օսլայի նյութափոխանակության համար և կարգավորում է արյան մեջ շաքարի քանակը:

Հղիություն

Ծնեբեկը պարունակում է ֆոլիաթթու, որը կանխում է արատավոր և պակաս քաշով երեխաների ծնունդը: Ֆոլիաթթուն կարևոր դեր ունի նաև  պտղի նեյրոնային աճի համար: Ֆոլիաթթուն նաև թույլ չի տալիս, որ ջրի պակասի հետևանքով  մարմնի վրա այտուցներ առաջանան:

Նախադաշտանային ախտանիշ (PMS)

Ծնեբեկի մզվածքն օգտագործվում է նախադաշտանային փքվածությունը մեղմելու համար: Ծնեբեկի մեջ առկա սննդարար նյութերն օգնում են պայքարելու դեպրեսիայի, հոգնածության դեմ և մեղմել որովայնի սպազմը: Դաշտանի ընթացքում ծնեբեկը կարգավորում է արյան պակասը և հորմոնների հավասարակշռությունը:

Պտղաբերություն

Ծնեբեկն օգտագործվում է՝ կարգավորելու համար հորմոնների քանակը և բուժելու տղամարդկանց և կանանց սեքսուալ խանգարումները: Տղամարդկանց մոտ ծնեբեկը կարգավորում է սերմնաբջիջների քանակը, դրանց շարժունակությունը, բարձրացնում է լիբիդոյի քանակը: Կանանց մոտ ծնեբեկը մեղմացնում է նախադաշտանային ախտանիշը և անեմիան:

Առողջ մարսողություն

Ծնեբեկը պարունակում է սննդարար ինուլին: Այն բարդ ածխաջուր է համարվում, որը հայտնի է նաև՝ որպես պրեբիոտիկ: Այս պրեբիոտիկը չի մարսվում, մինչև որ այն հասնի հաստ աղի, որտեղ նրան Lactobacilli բակտերիան է ոչնչացնում: Սրա արդյունքում՝ սննդարար նյութերը լավ են ներծծվում, և նվազում է ստամոքսի քաղցկեղի և ալերգիաների ռիսկը: Ծնեբեկը մանրաթելի աղբյուր է, ունի լուծողական հատկություններ, և նրա շնորհիվ աղիները լավ են աշխատում, իսկ փորկապությունն էլ մնում է սարերի ետևում: Մանրաթելն իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Ծնեբեկը բուժում է աղիների թուլությունը, դիզենտերիան և դիսպեպսիան:

Հակաքաղցկեղային հատկություններ

Վայրի ծնեբեկը պարունակում է այնպիսի ֆիտոսննդարար նյութեր, ինչպիսիք են սապոնինները: Հետազոտությունները պարզել են, որ սապոնիններն ունեն հակաքաղցկեղային և հակաբորբոքային հատկություններ:

Շաքարախտ

Ծնեբեկի մեջ առկա հակաբորբոքային սննդարար նյութերն օգնում են բուժել շաքարախտի երկրորդ տեսակը: Այս դրական ազդեցությունը պայմանավորված է նաև ծնեբեկի մեջ առկա քրոմով, որը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը: Հետազոտությունները պարզել են, որ ծնեբեկը բարելավում է ինսուլինի սեկրեցիան  և ապահովում է հակաշաքարային էֆեկտը:

Խումհար

Ծնեբեկի մզվածքը պարունակում է շատ կարևոր ամինաթթուներ, որոնք արդյունավետ են խումհարը բուժելու համար: Խումհարի նշաններից են հոգնածությունը, անհանգստությունը, սրտխառնոցը, փսխումը, դեհիդրացիան: Հետազոտությունները պարզել են, որ ծնեբեկի տերևները և ընձյուղը պարունակում են ոչ օրգանական հանքանյութեր, որոնք պաշտպանում են լյարդի բջիջները ալկոհոլի թունավոր ազդեցությունից:

Կատարակտ

Ծնեբեկը պարունակում է վիտամին A, որը կարևոր է տեսողության համար: Շնորհիվ հակաօքսիդանտների` ծնեբեկը պաշտպանում է աչքի ցանցաթաղանթը վնասակար, թթվածնից զուրկ ռադիկալներից: Ծնեբեկի մեջ պարունակվող ամինաթթուն, գլութաթիոնը (glutathione) նվազեցնում են կատարակտի և հավկուրության ռիսկը:

cnebek01

Ռևմատիզմ

Արթրիտը հոդերի  բորբոքային հիվանդություն է: Հետազոտությունները պարզել են, որ ֆոլիաթթվով հարուստ սննդամթերքներն ունեն հակաբորբոքային հատկություններ, որոնք թեթևացնում են ռևմատիզմի ցավը:

Ռուտին

Ծնեբեկը հարուստ է ռուտինով, որն ունի հակաբորբոքային հատկություններ և բուժում է հեմորհոիդը, կանխում արյան մակարդվելը: Այն նաև ամրացնում է արյունատար անոթները, պաշտպանում է դրանք վնասվելուց: Ռուտինը  կանխում է արյան մածուցիկությունը, կարգավորում է բարձր ճնշումը, իջեցնում խոլեստերինի մակարդակը, կարգավորում է սրտանոթային առողջությունը, թույլ չի տալիս, որ զարկերակների պատերը կարծրանան:

Թոքախտ

Ծնեբեկը բուժում է թոքախտը, բրոնխիտը: Այն հայտնի է նաև կոկորդի ինֆեկցիաները բուժելու և թոքերի հյուսվածքների նորմալ գործունեությունն ապահովելու հատկությամբ:

Նեյրոդեգեներատիվ հիվանդություններ

Նեյրոդեգեներատիվ հիվանդություններն ազդում  են մարդու ուղեղի նեյրոնների վրա: Օրգանիզմը սովորաբար չի կարողանում վերարտադրել ուղեղի վնասված բջիջները: Հետազոտությունները պարզել են, որ ծնեբեկն արդյունավետ է համարվում Ալցհեյմերի, Պարկինսոնի, Հունթինգթոնի հիվանդությունները բուժելու համար: Այս ամենը բացատրվում է նրանով, որ ծնեբեկի մեջ առկա են ֆիտոէստրոգեններ, որոնք ունեն նեյրոպաշտպանական ազդեցություն:

Հակադեպրեսանտ միջոց

Գիտական հետազոտությունները պարզել են, որ ծնեբեկն ունի հակադեպրեսանտ հատկություններ և վերացնում է անհանգստությունը: Այն լավացնում է հիշողությունը, մեծացնում է էստրոգենների արտադրումը, ունի վերականգնողական և հանգստացնող ազդեցություն նյարդային համակարգի վրա:

Էպիլեպսիա

Էպիլեպսիան քրոնիկ խանգարում է, որն ազդում է ուղեղի վրա և առաջ է բերում ջղաձգումներ և ուշաթափություններ: Ուղեղի հյուսվածքների անդառնալի փոփոխությունների հետևանքով ուղեղը ոչ նորմալ ազդանշաններ է փոխանցում մարմնին: Հայտնի է, որ ծնեբեկի արմատներն  օգտագործվում են բուժելու էպիլեպսիկ հիվանդությունները:

Արյան խոլեստերին

Հետազոտությունները պարզել են, որ ծնեբեկի մեջ առկա հակաօքսիդանտները բուժում են թթվածնային սթրեսը, հիպերլիպիդեմիան և հիպերխոլեստերոլեմիան: Այս հիվանդությունները ցույց են տալիս, որ օրգանիզմում կան մեծ քանակությամբ ճարպեր և խոլեստերին, որն էլ իր հերթին՝ կարող է հանգեցնել աթերոսկլերոզի և սրտանոթային հիվանդությունների:

Միզուղիների տրակտի ինֆեկցիաներ

Հետազոտությունները պարզել են, որ ծնեբեկը բուժում է միզուղիների տրակտի ինֆեկցիաները: Ծնեբեկը հիանալի միզամուղ միջոց է, որի շնորհիվ մարմնից հեռացնում է բոլոր տոքսինները և թունավոր նյութերը: Ծնեբեկի մանրէասպան հատկությունները պայմանավորված են նրա մեջ պարունակվող վիտամիններով՝ C-ով և E-ով:

Զգուշացում

Փորափքություն

Ծնեբեկը պարունակում է ռաֆինոզ կոչվող բարդ ածխաջրերը, որոնց մարսելու համար օրգանիզմը կարիք ունի դրանք ֆերմենտացնելու: Այդ պրոցեսի հետևանքով աղիներում առաջանում են գազեր:

Հղիություն և կրծքով կերակրում

Ծնեբեկը փոխում է հորմոնների հավասարակշռությունն օրգանիզմում: Հղիության և կրծքով կերակրելու ժամանակ խորհուրդ է տրվում պակասեցնել ծնեբեկի օգտագործման հաճախականությունը: Հարկավոր է դիմել բժշկի, որպեսզի նա ճիշտ չափաքանակ նշանակի Ձեզ համար:

Ալերգիկ ռեակցիաներ

Ծնեբեկը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել նրանց մոտ, ովքեր ալերգիա ունեն սոխից, պրասից և լիլիաների ընտանիքին պատկանող այլ բանջարեղեններից:

Երիկամային քարեր

Այն մարդկանց, ովքեր ունեն երիկամային քարեր և հոդատապ, խորհուրդ չի տրվում սննդակարգում օգտագործել ծնեբեկ:

Ծնեբեկը պարունակում է պուրիներ, որոնք քայքայվում են, որպեսզի առաջանա միզաթթու: Պուրինների բարձր մակարդակի հետևանքով օրգանիզմում կարող է  կուտակվել  մեծ քանակությամբ միզաթթու:

 

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026