Սիրիական Հմեյմիմ օդակայանում գործարկվել է կողմերի հաշտեցումը համակարգող կենտրոն
INTERNATIONAL NEWSՍիրիայի տարածքում ռուսական Հմեյմիմ օդակայանում ստեղծվել և գործարկվել է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցումը համակարգող կենտրոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՏԱՍՍ-ը հայտնել է, որ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Կենտրոնը ստեղծվել է ռուս-ամերիկյան համաձայնությունների շրջանակում:
Սիրիայի կառավարությունը հայտարարել է «ամերիկա-ռուսական պայմանավորվածությանը համապատասխան ռազմական գործողությունները դադարեցնելու» իր համաձայնության մասին: «Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության հաջող իրականացման համար ՍԱՀ-ի կառավարությունը հավաստում է իր պատրաստակամությունը Ռուսաստանի հետ շարունակելու կոորդինացումն այն շրջանները ճշտելու համար, որոնցում կդադարեցվեն մարտական գործողությունները, եւ այն զինված խմբավորումները, որոնց հետ զինադադարը կպահպանվի համաձայնեցված ժամանաշրջանում»,-ավելի վաղ ասված էր ԱÔ ³ նախարարության հայտարարության մեջ:



