Բաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»
ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ժակետը (ֆրանսերենից թարգմանած՝ բաճկոն, բաճկոնիկ) բաճկոնային վերնահագուստ է` պատրաստված տրիկոտաժե, բրդյա կամ թվիդային գործվածքից, և այն զգեստապահարանի՝ տարբեր կիրառություններ ունեցող կարևոր մաս է։ Այն ունի պաշտպանող, հարմարավետ, տնային ինչոր յուրատեսակ բան: Ժակետ բառի հենց հնչողությունն է ընդգծում նրբագեղությունը՝ զուգորդված հարմարավետության և պարզության հետ:
Այդ հագուստի պաշտոնական ծագումը, ինչպես հայտնի է այսօր, գալիս է անցյալ դարից: Պատմությունը թելադրում է իր օրենքները, և երբեմն դրանք ավելի ուժեղ են, քան նորաձևությունը կամ հայտնի ապրանքանիշերը:
Դեռ 1936 թվականի վերջին նախապատերազմական հավաքածուներից մեկում Շանել շարքի ժակետ էր հայտնվել: Այն բանից հետո, երբ 1936 թվականին Կոկո Շանելը Վեսթմինսթերի դուքսի առանձնասենյակում տեսավ տղամարդու թվիդային բաճկոն, կանանց համար ժակետի նորաձևության մեջ մտնելը կանխորոշված էր: Ոսկեզօծ կոճակներով և գրպաններով այդ հագուստը, որը չուներ օձիք, կոչվեց «ժակետ ա-լ յա-Շանել»: Սովորաբար բախտը օգնել է Կոկո Շանելին նվաճել վաճառասեղաններն ու պոդիումներն իր մինիմալիստական և էլեգանտ ոճով: Բայց այս անգամ հերթական բումից հետո սկսվել է բռնի արտագաղթի շրջանը, և Շանելը հեռացել է հայրենիքից։ Իսկ նրա ժակետը մնացել է որպես հուշ և կանանց զգեստապահարանի սիրելի իրերից մեկը: Այդ ժակետի բազմակողմանիությունը թույլ է տալիս այն համադրել բազմատեսակ հագուստի ու աքսեսուարների հետ: Այսօր այն համարվում է դասական զգեստապահարանի հիմնական տարրերից մեկը, ինչի մասին է վկայում երբեմնի առաջարկված ոճին երկար տարիների հավատարմությունը, կոշտ և էլեգանտ կցված ուրվագիծը՝ երկար կամ կրճատված:
Թեև ժամանակի ընթացքում Շանելի ժակետը ժողովրդականություն է ձեռք բերել իր հեղինակի կերպարի շնորհիվ, այն շարունակել է մնալ հագուստի սիրելի տեսակ ոչ միայն աստղերի, այլև այլ մոդելավորողների համար: Շանելի տան մոնոխրոմ տարբերակի հետ մեկտեղ, հավաքածուներում հայտնվել են նրբագեղ և կանացի երանգների ժակետներ:
Զգեստապահարանում Շանելի բաճկոնի ճիշտ ընտրությունը օգնում է դրա սեփականատիրոջը անհրաժեշտության դեպքում ընդգծել ոչ միայն իր յուրահատկությունները, այլ նաև ստեղծել իր ներաշխարհին համապատասխան պատկեր՝ օգտագործելով գույնը, գործվածքի հյուսվածքը և իր հատուկ հավատարմությունը հագուստի այդ տեսակին:
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



