Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում
SOCIETYԵրևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
«Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռն այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 05:30-ին, պետք է մեկներ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, սակայն Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին սահմանված սահմանափակումների պատճառով այն ժամը 08:04-ին մեկնել է Օմսկ։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ հետաձգվել են նաև «Ազիմուտ», FlyOne և «Աերոֆլոտ» ավիաընկերությունների՝ Մոսկվա իրականացվող մի շարք չվերթներ։ Նման իրավիճակ է նաև Կրասնոդար և Սոչի ուղղություններով չվերթների դեպքում։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



