ՆԱՏՕ-ի փորձագետները ժամանել են Ուկրաինա
INTERNATIONAL NEWSՕդային տարածքի անվտանգության հարցերի գծով ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ծրագրերի իրականացման փորձագետներն աշխատանքային այցով ժամանել են Ուկրաինա: Այս մասին հաղորդում է այդ երկրի Պաշտպանության նախարարությունը:
Փորձագետներն աշխատելու են ՆԱՏՕ-ի կապի եւ տեղեկատվության հարցերի ներկայացուցիչ Ռընե վան դեր Հայդենի ղեկավարությամբ: Ուկրաինայի օդուժի հրամանատության ներկայացուցիչների աշխատանքային խումբը գլխավորում է շտաբի ղեկավար Արթուր Արտեմենկոն:
«Միջոցառման մասնակիցները ցուցադրել են նախագծի հնարավորությունների ֆունկցիոնալությունը, քննարկել Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի փորձագետների առաջարկները՝ Օդային տարածքի անվտանգության հարցերի գծով ՆԱՏՕ-ի տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունների տեխնիկական հետազոտությունների իրականացման համատեքստում (RASP)»,- ասված է հաղորդագրությունում:



