ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին
INTERNATIONAL NEWSԱնցած գիշեր Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակել են անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել Ուկրաինայի օբյեկտներին: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ շահերին ծառայող լոգիստիկ կենտրոններին, նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին, ինչպես նաև նավերին։
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը շարունակում են հատուկ ռազմական գործողությունը։ Հարվածների արդյունքում Խարկովում խոցվել են.
«Էպիցենտր» լոգիստիկ կենտրոնը, որի տարածքում կազմակերպված էր երկակի նշանակության արտադրանքի պահեստավորում՝ նախատեսված Ուկրաինայի ԶՈւ-ի համար,
բաշխիչ կենտրոնը, որն ապահովում է Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմական և երկակի նշանակության բեռների պահեստավորումն ու բաշխումը,
«Վասիշչևո» լոգիստիկ տերմինալը, որն Ուկրաինայի ԶՈւ-ն օգտագործում էր ռազմական գույքի և երկակի նշանակության արտադրանքի պահպանման նպատակով:
Բացի այդ, ծովային անցման ժամանակ խոցվել է «չորաբեռնատար» տիպի նավ, որը Չեռնոմորսկ նավահանգիստ էր տեղափոխում Ուկրաինայի ԶՈւ ապահովման համար նախատեսված բեռներ:



