Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
POLITICSՑանկացած համակարգի հիմքում ընկած է ամենակարևոր սկզբունքը՝ մարդիկ։ Առանց որևէ չափազանցության կարող եմ ասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար նույնպես ամենակարևորը մարդիկ են՝ մեր կուսակիցները , մեր տարածքային կազմակերպությունները, որոնք գործում են մեր երկրի բոլոր մարզերում, քաղաքներում և բազմաթիվ գյուղերում։
Անկասկած, մեր կուսակցությունը միավորող ուժը կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բացառիկ տաղանդն է, որի շնորհիվ նա համախմբում է իր շուրջ մարդկանց ամբողջ երկրում՝ մարդկանց, որոնք ցանկանում են ապրել արժանապատիվ, բարեկեցիկ, անվտանգ և բարգավաճ երկրում, որտեղ օրենքի գերակայությունն ու արդարությունը համաքայլ են ազգային արժանապատվության և մեր Հավատքի հետ։
Մեր կուսակիցները, մեր տարածքային կազմակերպությունները, մեր երիտասարդները՝ բոլորս միասին շարունակելու ենք պայքարել հանուն արդարության, հանուն այն բանի, որ դադարեցվեն մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղաքական բանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումները, և մենք վերջապես կերտենք իսկապես ազատ ու բարգավաճ Հայաստան։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու, պաշտոնական ներկայացուցիչ՝ Արման Աբովյան
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



