Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը
SOCIETYԵրևան–Աշտարակ ճանապարհին ամուսինների կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով տուժած երեխաներից մեկը մահացել է։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ ավտովթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին։ Ամուսինները 5 երեխայի հետ Գյումրուց Եղվարդ էին գնում, երբ տեղի է ունեցեցել վթարը։ Երեխաներից 3-ի առողջական վիճակը երեկվա դրությամբ գնահատվում էր ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության։ Ծայրահեղ ծանր գնահատվում էր 7, 10 և 13 տարեկան երեխաների առողջական վիճակը։
«Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը` միջին ծանրության»,– ասացին նախարարությունից։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



