Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքից ազատել է գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին, որն ավելի վաղ քննադատել էր դպրոցներում հիջաբն արգելելու՝ Ադրբեջանի կառավարության որոշումը:
Middle East Eye-ը նշում է, որ Էրդողանն այս քայլին գնացել է Ադրբեջանի հետ հարաբերությունները վերականգնելու նպատակով, որոնք սրվել էին գլխաշորի արգելքի շուրջ վեճի ֆոնին։
Օքթայ Սարալը Middle East Eye-ին հաստատել է, որ աշխատանքից ազատման դիմում է գրել: «Ես բացարձակ հարգանք ունեմ նախագահի որոշման նկատմամբ»,- ասել է նա:
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հայտնում է, որ Սարալը դիմումը գրել է նախագահ Էրդողանի կարգադրությամբ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



