Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել
INTERNATIONAL NEWSՖրանսիայի իշխանությունները, կախված բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակից, կշարունակեն խոշոր քաղաքների առանձին շրջաններում պարետային ժամ սահմանել, ինչպես դա արվում էր մինչև հոկտեմբերի 24-ի ցույցերը։ Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
«Առաջիկա օրերին իրավիճակը էապես չի փոխվի։ Պարետային ժամը, բնականաբար, կսահմանվի», – ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ իրավիճակը կգնահատվի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր առանձին շրջանում հասարակական կարգի խախտման ռիսկերը։
Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայի ողջ տարածքում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ արհմիությունների և ուսանողական շարժումների մասնակցությամբ։
Հոկտեմբերի 17-ի անկարգություններից հետո երկրի ներքին գործերի նախարարությունը խոստացել էր հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանների և ժանդարմների թիվը 10 հազարից հասցնել 70 հազարի։ Բազմաթիվ քաղաքներում իշխանություններն արգելել էին փողոցային հավաքները և պարետային ժամ սահմանել։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 24-ի ցույցերին մասնակցել է 410 հազար մարդ, մինչդեռ Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը (CGT) մասնակիցների թիվը գնահատել է 800 հազար։



