Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի Գերագույն ռադան քվեարկել է հոկտեմբերի 31-ից Ուկրաինայում ռազմական դրությունը ևս 90 օրով երկարաձգելու օգտին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան որոշմանը կողմ է քվեարկել 293 պատգամավոր: Խորհրդարանը ռազմական դրության երկարաձգման օգտին քվեարկել է արդեն 21-րդ անգամ:
Ռազմական դրության ռեժիմը գործելու է մինչև 2027 թվականի հունվարի 29-ը:
Ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքը Ուկրաինայում մտցվել էին 2022 թվականի փետրվարի 24-ին: Այդ ժամանակվանից ի վեր դրանք բազմիցս երկարաձգվել են: Ռազմական դրության պատճառով երկրում չեն անցկացվում ո՛չ խորհրդարանական, ո՛չ նախագահական, ո՛չ էլ տեղական ընտրություններ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



