Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանը չի պատրաստվում հրապարակայնորեն քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մանրամասները, քանի որ դա կարող է վնասել հնարավոր խաղաղ գործընթացին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Կրեմլի խոսնակի խոսքով՝ հակամարտության կարգավորման ճանապարհին դեռևս սպասվում են լուրջ և բարդ քննարկումներ, որոնք ներառում են բազմաթիվ մանրամասներ։
«Մենք չէինք ցանկանա այդ մանրամասները քննարկել հրապարակային դաշտում, քանի որ կարծում ենք՝ դա կարող է վնասել ապագա հնարավոր խաղաղ գործընթացին»,– ընդգծել է Պեսկովը՝ անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ տարածքային հարցերի վերաբերյալ հայտարարությանը։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



