Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
SOCIETYՈստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հետևողականորեն շարունակվում են բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։
Ապօրինի ծառահատումների հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները։
Բաժնում էկոպարեկային ծառայությունից հաղորդում էր ստացվել, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Նորատուս» տեղամասում ապօրինի հատել են 7 սոճի։
Գավառի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերի մի մասն ապօրինի հատել է Նորատուս գյուղի 52-ամյա բնակիչը։ Համայնքային ոստիկանները նրա առանձնատան բակում հայտնաբերել են ապօրինի հատված ծառերի գերաններ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



