ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 հոկտեմբերի). Համաշխարհային «սև շաբաթը», ԲԱՄ-ի գործարկումը. «Փաստ»
LIFEՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Աուդիովիզուալ ժառանգության համաշխարհային օր, Ալժիր՝ Ծառ տնկելու օր, Թուրքմենստան՝ Անկախության օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1881 – ծնվել է լեզվաբան Խաչատուր Կանայանը։
1914 – ծնվել է հայազգի ռուսաստանցի գրող Գեորգի Խոլոպովը։
1938– վախճանվել է տնտեսագետ, հրապարակախոս, պետական գործիչ Արտաշես Խալաթովը:
1969- վախճանվել է հայ արձակագիր, գրաքննադատ և լրագրող Կորյուն Ազրոյանը։
1975- վախճանվել է աղեղնավոր երաժշտական գործիքների հայ վարպետ Շահեն Երիցյանը։
1995- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուզբեկստանի հետ։
1999 – Հայաստանի Ազգային ժողովում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը. ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են Հայաստանի ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, ևս 8 մարդ վիրավորվել է։
2005 – Հայաստանյան ընդդիմադիր 17 կուսակցություններ և Մտավորականների ֆորումը տարածել են հայտարարություն, որով մերժել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը:
2006 – Ախալ քալաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել բողոքի ցույց` ի պաշտպանություն սահմանի ապօրինի հատման մեղադրանքով Երևանում ձերբակալված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալ յանի:
2009 – հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» քանդակը։
2013 – Կոմպոզիտորների միության համագումարում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանը, ստանալով 2 քվե ավելի, քան միությունը 1993 թվականից ղեկավարող կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, դարձել է Կոմպոզիտորների միության նախագահ:
2020 – Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ԼՂՀ իշխանությունները մարտադաշտում ծանր վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանի փոխարեն պաշտպանության նախարար են նշանակել Միքայել Արզումանյանին: Ադրբեջանական բանակը խոշոր հարձակում է սկսել Լաչինի ուղղությամբ:
ԱՇԽԱՐՀ
1439 – վախճանվել է Ավստրիայի հերցոգ, Չեխիայի, Հունգարիայի և Գերմանիայի թագավոր Ալբերտ 2-րդը։
1505 – վախճանվել է Մոսկվայի մեծ իշխան Իվան 3-րդը։
1553 – Ժնևում բողոքականների կողմից այրվել է մտածող, կրոնագետ, բնախույզ և բժիշկ Միգել Սերվետը։
1605 – վախճանվել է մողուլների ղեկավար Աքբար Մեծը։
1644 – Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Նյուբորնի երկրորդ ճակատամարտը։
1645 – ինֆանտ Թեոդուզ դե Բրագանսան ընդունել է Բրազիլիայի թագաժառանգի տիտղոսը, որը հատուկ նրա համար նախատեսել էր թագավոր Ժուան 4-րդը. փաստացի նա Բրազիլիայի պատմության մեջ դարձել է այդ տիտղոսի առաջին կրողը։
1728– ծնվել է անգլիացի նշանավոր ծովագնաց Ջեյմս Կուկը, որը նախաձեռնել է շուրջերկրյա երեք ճանապարհորդություն:
1759 –ծնվել է շվեյցարացի գիտնական-մեխանիկ Յակոբ 2-րդ Բեռնուլին։
1782 – ծնվել է իտալացի հռչակավոր ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր Նիկոլո Պագանինին:
1811 – ծնվել է ամերիկացի գյուտարար և գործարար, «Զինգեր» ընկերության հիմնադիր Այզեկ Զինգերը։
1873 – ամերիկացի Ջոզեֆ Գլիդդենը արտոնագրել է փշալարը։
1901 – Փարիզում կողոպտիչները խանութը թալանելուց հետո աշխարհում առաջին անգամ թաքնվել են՝ օգտագործելով ավտոմեքենա։
1904 – բացվել է Նյու Յորքի մետրոպոլիտենը:
1938 – ամերիկյան «DuPont» ընկերությունը հայտարարել է նեյլոնի հայտնաբերման մասին:
1855 – ծնվել է ռուս կենսաբան, սելեկցիոներ, ակադեմիկոս Իվան Միչուրինը։
1858 – ծնվել է ամերիկացի քաղաքական գործիչ Թեոդոր Ռուզվելտը։
1959 – «Պրավդա» թերթում առաջին անգամ տպագրվել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը, որը ստացվել է «Լուսին 3» լուսնագնացից։
1961 – Մավրիտանիան և Մոնղոլիան դարձել են ՄԱԿ-ի անդամ։
1962 – Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ի U-2 հետախույզ ինքնաթիռը խփվել է Կուբայի վրա խորհրդային հրթիռով, օդաչու Ռուդոլֆ Անդերսենը զոհվել է. այդ օրը ընդունված է անվանել «սև շաբաթ», քանի որ ամբողջ աշխարհը խիստ մոտ է եղել համաշխարհային միջուկային պատերազմին։
1971 – Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության անունը դարձել է Զաիր։
1982 – Չինաստանը հայտարարել է, որ երկրի բնակչությունը դարձել է մեկ միլիարդ։
1984 – գործարկվել է Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղին՝ ԲԱՄ-ը:
1991– Թուրքմենստանը հայտարարել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից:
2017 – Կատալոնիան հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից։
2019-Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամերիկացի զինվորականները հատուկ գործողությամբ ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



