ԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնության գալ մինչև նոյեմբերի 3-ը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը և Կանադան կարող են առևտրային համաձայնագրի հասնել, որը կապահովի կանադական պողպատի և ավտոմեքենաների վրա ԱՄՆ մաքսատուրքերի նվազեցում մինչև Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, երկուշաբթի օրը հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լուտնիկը և Կանադայի միջգերատեսչական գործերի նախարար Դոմինիկ ԼեԲլանկը «մշտական կապի մեջ են» այս հարցի շուրջ։ Գործակալության աղբյուրները չեն բացառում համաձայնագրի հասնելու հնարավորությունը մինչև նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Վաշինգտոնը հույս ունի Օտտավայի կողմից լրացուցիչ զիջումների։
Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Կանադան կարող են առևտրային համաձայնագրի հասնել մի քանի ամսվա ընթացքում։ Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը նշել է, որ երկու կողմերն ակտիվորեն բանակցություններ են վարում առևտրի շուրջ։



