Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների Հայաստանի
BLOG1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունը մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է։
Ահաբեկչական այդ հարձակման հետևանքով սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և պետական ու քաղաքական այլ գործիչներ։
Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը ծանրագույն հարված էր Հայոց պետականությանը։ Այն խաթարեց երկրի բնականոն զարգացումը, խարխլեց պետականության հիմքերն ու ներքաղաքական կայունությունը, ծանր հարված հասցրեց հանրային վստահությանն ու ապագայի հանդեպ հավատին։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կոտրեց մեր պետության ողնաշարը։
Ոճրագործների նպատակն էր կոտրել մեր ժողովրդի ոգին և կասկածի տակ դնել Հայաստանի ապագան։ Հայ ժողովուրդը, սակայն հաղթահարեց նաև այդ ծանրագույն փորձությունը։
Հոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների Հայաստանի։
«Ուժեղ Հայաստանը» շարունակելու է հետևողական պայքարը հանուն կայուն խաղաղության՝ առանց ազգային ու պետական շահերի հաշվին արվող զիջումների։
Ուժեղ Հայաստանը կլինի Հոկտեմբերի 27-ի ոճրագործության լավագույն պատասխանը։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին համախմբվել մեր պատմության այս կարևոր պահին, միանալ մեզ և միասին հասնել փոփոխությունների՝ կերտելով ուժեղ Հայաստան։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



