Կարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոն
SPORTՀայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարեն Ասլանյանը փառահեղ հաղթանակ է տարել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող աշխարհի առաջնությունում և նվաճել ոսկե մեդալ:
63 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշն ուժերն է չափել Ադրբեջանի ներկայացուցիչ, աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն Նիհատ Մամեդլիի հետ: Լարված և դրամատիկ պայքարում Ասլանյանը ցուցադրել է բարձր կամային որակներ՝ 8:4 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնելով մրցակցի նկատմամբ:
Սա Կարեն Ասլանյանի կարիերայի առաջին ոսկե մեդալն է մեծահասակների աշխարհի առաջնություններում, ինչը պատմական ձեռքբերում է հայկական ըմբշամարտի համար:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



