Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորը
SOCIETYՌուսաստանի Խաբարովսկ քաղաքում 16-ամյա դեռահասը կենցաղային վեճի ժամանակ դանակահարել է իր 22-ամյա եղբորը։ Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից։
Դեպքը տեղի է ունեցել Ակսենովայի փողոցում գտնվող կոմունալ բնակարանի սենյակներից մեկում։
Նախնական տվյալներով՝ եղբայրների միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում անչափահասը վերցրել է դանակն ու հարվածել ավագ եղբոր պարանոցին։
Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկների գնահատմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով։ Կասկածյալն ազատ է արձակվել՝ չհեռանալու մասին պարտավորությամբ։ Քննարկվում է նաև նրա նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հարցը։
Միաժամանակ անչափահասների գործերով տեսուչները վարչական արձանագրություն են կազմել տղաների մոր նկատմամբ՝ երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունները պատշաճ չկատարելու համար։
Past.am-ը կհետևի դեպքի հետագա զարգացումներին։



