Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում
SOCIETYԵրեկ՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում քաղաքացին հավանաբար ինքնասպանություն է գործել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները Սպիտակ քաղաքի Շվեյցարական թաղամասի փողոցներից մեկում հայտնաբերել են Կարապետ Գ․-ին՝ առանց իր ավտոմեքենայի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ նրա առողջական վիճակին վտանգ չի սպառնում։
Ավելի ուշ տղամարդու ավտոմեքենան հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



