Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկան
SOCIETYՍանկտ Պետերբուրգում 12-ամյա դպրոցական աղջիկը քիչ է մնացել խեղդվի սառցե ջրում՝ լքված շենքում զբոսնելիս։ Երեխային օգնության է հասել Ռոսգվարդիայի աշխատակիցը։
Ինչպես հայտնում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի Ռոսգվարդիայի գլխավոր վարչությունը, դեպքը տեղի է ունեցել Վիբորգի շրջանում՝ Լեսնոյ պողոտայում գտնվող լքված առևտրային շենքում։
Աղջիկը ընկերների հետ մտել է անավարտ շինություն։ Մթության պատճառով նա չի նկատել ջրով լցված վերելակի հորանը և պատահաբար ընկել է դրա մեջ։ Սառցե ջրում հայտնված երեխան սկսել է խեղդվել և օգնություն կանչել։
Նրա ճիչերը լսել է այդ պահին տարածքում պարեկություն իրականացնող Ռոսգվարդիայի աշխատակիցը։ Նա անմիջապես շտապել է դեպի լքված շենքը, որտեղ աղջկա վախեցած ընկերները ցույց են տվել դեպքի վայրը։
Աշխատակցին հաջողվել է արագ հասնել երեխային և նրան դուրս բերել սառցե ջրից։
Գերատեսչությունը դեռևս տեղեկություններ չի հրապարակել աղջկա առողջական վիճակի վերաբերյալ։
Past.am-ը կհետևի դեպքի հետագա զարգացումներին։



