Brent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի
ECONOMICSՉորեքշաբթի առավոտյան նավթի գներն աճում են Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հութիների նոր հարվածների մասին հաղորդումների ֆոնին։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց 115,46 դոլարով, ինչը 1,58 դոլարով (1,39%) բարձր է նախորդ առևտրային նստաշրջանի փակման ցուցանիշից։ Երեքշաբթի դրանք էժանացել էին 1,93 դոլարով (1,67%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 113,88 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 1,45 դոլարով (1,45%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 101,35 դոլարի։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքը նվազել էր 1,86 դոլարով (1,83%)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 99,9 դոլարի։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



