ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից
SOCIETYՀոկտեմբերի 24-ին Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երեխաներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ միջին ծանրության։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի որակի, տվյալների կառավարման և փոխհատուցման բաժնի ղեկավար Դավիթ Սարգսյանը։
«7 և 10 տարեկան աղջիկները վերակենդանացման բաժանմունքում են գտնվում, 13 տարեկան աղջկա մոտ նկատվում է դրական դինամիկա, առողջական վիճակը արդեն գնահատվում է միջին ծանրության.,–ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով 2 հոգի (ամուսիններ) տեղում մահացել են, իսկ 5 հոգի, որոնցից 4-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ երեխաներից մեկը ևս հիվանդանոցում մահացել է։



