ԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական պարգև է շնորհել քաջության համար
INTERNATIONAL NEWSԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պարգևատրել է Զայեդ II-ի առաջին կարգի շքանշանով՝ ինքնաթիռի առևանգման փորձի ժամանակ ցուցաբերած քաջության համար: Այս մասին հայտարարել է Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը X-ում:
«ԱՄԷ նախագահը Զայեդ II-ի առաջին կարգի շքանշան է շնորհել Flydubai-ի անձնակազմի անդամներին, որոնք սեպտեմբերին ինքնաթիռում միջադեպի մասնակից էին, ի նշան ուղևորների անվտանգությունն ապահովելու նրանց քաջարի ջանքերի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Մրցանակը հանձնել է Դուբայի թագաժառանգ Համդան բին Մոհամմեդ Ալ Մաքթումը, որը գովաբանել է անձնակազմի գործողությունները և նրանց «պատասխանատվության զգացումը»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



