Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա»
SOCIETYՀայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գառնիի հեթանոսական տաճար և «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։
Իսպանիայի թագուհին շրջայց է կատարել Գառնիի տաճարի տարածքում, ծանոթացել Հայաստանի հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետության բացառիկ հուշարձանի պատմությանն ու նշանակությանը: Նորին Մեծությունը նաև եղել է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի տարածքում, որն ընդգրկված է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ցանկում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



