Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել
INTERNATIONAL NEWSՌԴ-ում զորակոչային տարիքի տղամարդու մոտ զինվորական գրքույկի բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ օտարերկրյա պետությունում վավեր անձնագրի ձևակերպման փաստաթղթերի ընդունումը մերժելու համար: Սա բխում է Ռուսաստանի ՆԳՆ նյութերից, որոնց ծանոթացել է ՏԱՍՍ-ը:
Դրանցում նշվում է, որ օտարերկրյա պետությունում վավեր անձնագրի ձևակերպման փաստաթղթերի ընդունման փուլում առկա են մերժման մի քանի հիմքեր: Դրանցից մեկը զորակոչային տարիքի անձանց կատեգորիային դասվող դիմումատուի մոտ զինվորական գրքույկի բացակայությունն է: Հիմքերի ցանկում նշված են նաև ՌԴ քաղաքացու ներքին անձնագրի հետ կապված խնդիրները: Օրինակ՝ դա կարող է լինել դրա վավերականության ժամկետի լրանալը կամ անվավերությունը:
Բացի այդ, օտարերկրյա պետությունում վավեր անձնագրի փաստաթղթերը կարող են չընդունվել, եթե անձը չունի համապատասխան ձևաչափի լուսանկար, դիմումում նշված են ոչ հավաստի տեղեկություններ կամ դրանում թույլ են տրված սխալներ, հաշվի չեն առնված դրա լրացման ձևերը:



