ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում
INTERNATIONAL NEWSԵվրահանձնաժողովը բացառել է Եվրամիության երկրների համար ռուսական գազ գնելու արգելքի չեղարկման հնարավորությունը, այդ թվում՝ «Հյուսիսային հոսք» գազատարով, նույնիսկ Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակներում։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյուն։
«Մեզ մոտ արդեն գործում է օրենսդրություն, որն արգելում է մեզ գազ ներմուծել Ռուսաստանից, և այն կմնա ուժի մեջ», - հայտարարել է Պինյուն՝ ի պատասխան լրագրողների այն հարցերին, թե արդյոք ԵՄ-ն պատրաստ է վերակենդանացնել «Հյուսիսային հոսքը», ինչն իբր առաջարկում է ԱՄՆ վարչակազմը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



