ԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ
INTERNATIONAL NEWSԿԺԴՀ-ն փոքր հեռահարության շուրջ 10 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, պնդում է Կորեայի Հանրապետության Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Շուրջ 10 հրթիռի արձակում է արձանագրվել Վոնսան քաղաքի շրջանից Ճապոնական ծովի ուղղությամբ ժամը 12:30-ի սահմաններում (Երևանի ժամանակով 07:30)», - զինվորականների խոսքերն է մեջբերում Yonhap գործակալությունը:
Ավելի վաղ Սեուլում վարկած էին հայտնել, որ տեղի է ունեցել առնվազն մեկ անհայտ արկի արձակում:
Նախորդ անգամ, Կորեայի Հանրապետության գնահատմամբ, ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ էր արձակել հոկտեմբերի 12-ին: Այն ժամանակ հրթիռը թռել էր ավելի քան 900 կմ, պնդում էին Սեուլում:
Բալիստիկ հրթիռների ընթացիկ արձակումը դարձել է 17-րդը 2026 թվականին, գրում է Yonhap-ը:
«Զինվորականները բարձրացրել են զգոնությունը լրացուցիչ արձակումների դեպքի համար: Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ը և Ճապոնիան տվյալներ են փոխանակում հրթիռների մասին և պահպանում են լիակատար պատրաստվածություն», - հավելել են ԿՀ ԶՈւ շտաբների պետերի կոմիտեում:



