72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել
SOCIETYՌուսաստանի Օրենբուրգի մարզում 72-ամյա տղամարդը թունավորվել է ճանապարհին գտած շշից երկու կում հեղուկ խմելուց հետո։ Տարածաշրջանի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տարայի մեջ քացախաթթու է եղել։
Դեպքը տեղի է ունեցել Նովոսերգիևսկի շրջանի մարզադաշտի մոտ։ Թոշակառուն մարզումից հետո տուն վերադառնալիս նկատել է անգույն հեղուկով լցված պլաստիկ շիշ և որոշել խմել դրանից։
Տղամարդը պատմել է, որ երկու կումից հետո կոկորդում ուժեղ այրոց է զգացել։ Հեղուկի հոտից նա հասկացել է, որ այն կարող է քացախաթթու պարունակել։
Տուժածին բժշկական օգնություն են ցուցաբերել հիվանդանոցում, այնուհետև տեղափոխել Օրենբուրգ՝ հետագա բուժման համար։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Past.am-ը հորդորում է չօգտագործել ճանապարհին կամ անհայտ վայրում հայտնաբերված տարաներում եղած հեղուկները, քանի որ դրանց բաղադրությունն ու վտանգավորության աստիճանը հնարավոր չէ որոշել արտաքին տեսքով։



