Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել
SOCIETYԱստղագետները Արեգակնային համակարգի հեռավոր հատվածում՝ Պլուտոնի ուղեծրից այն կողմ, հայտնաբերել են նոր գաճաճ մոլորակի թեկնածու։ Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտնել է ԱՄՆ -ի Vera C. Rubin աստղադիտարանը։
Նոր երկնային մարմինը ստացել է 2026 ED138 ժամանակավոր անվանումը։ Այն հայտնաբերել է աստղագետ Մեթյու Հոլմանը՝ ուսումնասիրելով աստղադիտարանի հավաքած տվյալները։
Գիտնականների նախնական գնահատմամբ՝ հայտնաբերված օբյեկտը կարող է լինել Արեգակնային համակարգի այդ հատվածում երբևէ հայտնաբերված ամենախոշոր և ամենապայծառ գաճաճ մոլորակներից մեկը։
Ներկայում այն գտնվում է Արեգակից մոտ 6,9 միլիարդ կիլոմետր հեռավորության վրա։ Գիտնականները շարունակում են ուսումնասիրությունները՝ երկնային մարմնի կարգավիճակը վերջնականապես հաստատելու համար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine



