Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report
INTERNATIONAL NEWSԼրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարողանա մասնակցել Թուրքիայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին՝ նախապես ծրագրված միջոցառումների և աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով։
Որպես պատճառաբանություն նշվում է այն, որ հոկտեմբերի 30-ին Իլհամ Ալիևը պետք է պարգևատրի Բաքվում անցկացվող ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության և փառատոնի եզրափակիչ փուլի մասնակիցներին, և դա նախապես էր ծրագրված։
Միևնույն ժամանակ, Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկիրը կներկայացնի Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine



