Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար
INTERNATIONAL NEWSԳերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել վերանայել Ռուսաստանի նկատմամբ իր դիրքորոշումը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի համատեքստում, ինչպես նաև մտածել իր առևտրային քաղաքականության հնարավոր փոփոխությունների մասին։
Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է Պեկինի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ, որտեղ նրան շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում։
«Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է և սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ։ Եկեք միասին աշխատենք, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի հարձակումները և սկսի լուրջ բանակցություններ»,- ասել է Շտայնմայերը։
Ըստ նրա՝ Ռուսաստանի Դաշնությունն ընտրել է առճակատման ուղին։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



