Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում
INTERNATIONAL NEWSՄոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձը վերջին երկու տարվա ընթացքում ամենախոշորներից մեկն է եղել։ Այս մասին վկայում են ՏԱՍՍ գործակալության հաշվարկները՝ հիմնված Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրապարակած պաշտոնական տվյալների վրա։
Պաշտոնյան հայտնել է, որ հոկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հոկտեմբերի 30-ի առավոտյան ժամը 7:30-ը Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է 862 ԱԹՍ։
«Դրանց մեծ մասը ոչնչացվել է Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր սահմաններում, իսկ Մոսկվային մոտենալիս չեզոքացվել է 170 անօդաչու թռչող սարք», – գրել է քաղաքապետը:
Հոկտեմբերի 29-ին Մոսկվայի ուղղությամբ արձակվել էր 613 ԱԹՍ։
«Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ Մոսկվայի մարզի օդանավակայաններում 66 մեկնող և 33 ժամանող չվերթեր հետաձգվել են ավելի քան երկու ժամով։
Հետագայում «Ռոսավիացիա»-ն հայտնել է, որ օդանավակայանների աշխատանքի ժամանակավոր սահմանափակումները հանվել են։
Բրյանսկի մարզում, ըստ նահանգապետի, 1 մարդ է զոհվել ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից։
Ռուսաստանն իր հերթին հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հոկտեմբերի 30-ի գիշերը ռուսական ուժերը հարձակվել են երկրի վրա՝ օգտագործելով հրթիռներ, 113 «Շահեդ» տիպի հարձակողական ԱԹՍ-ներ։ Հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է ոչնչացնել ռուսական կողմի թիրախների մեծ մասը։
Հարձակման հիմնական թիրախներն են եղել Կիևի, Պոլտավայի և Դնեպրոպետրովսկի մարզերը։ Կիևում հարվածների հետևանքով 1 մարդ է զոհվել։
Խարկովի քաղաքապետը հայտնել է, որ քաղաքի առևտրի կենտրոններից մեկին, որտեղ հրդեհ է բռնկվել։ 2 մարդ վիրավորվել է։
Դնեպրում հոկտեմբերի 29-ին երկաթուղային կայարանին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Դնեպրոպետրովսկի մարզում նոյեմբերի 30-ին սուգ է հայտարարվել։



