Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա
INTERNATIONAL NEWSԻսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հայտարարել է, որ հրաժարական չի տա 69 մարդու կյանք խլած գնացքի վթարից հետո՝ չնայած հնչող կոչերին։
«Ինչ վերաբերում է հրաժարականի կոչերին, ապա ես հարգում եմ բոլոր կարծիքները։ Սակայն կարծում եմ, որ նմանատիպ որոշումները պետք է գնահատվեն փաստերի հիման վրա և ոչ թե բացառապես պահի ազդեցության կամ ճնշման ներքո», — ասել է նա լրագրողներին:
Պուենտեն հայտարարել է, որ պատասխանատվություն ստանձնելու իր ձևը վթարի պատճառների հիմնավոր ուսումնասիրությունն է։ Նա նաև հայտնել է, որ մինչև հետաքննության ավարտը մեղքը չի բարդի աշխատակիցներից որևէ մեկի վրա։
«Ես մտադիր չեմ թաքնվել ուրիշի մեջքի հետևում, առավել ևս, որ թաքցնելու ոչինչ չունեմ», — հայտարարել է նա։
Հոկտեմբերի 28-ին Իսպանիայի Տոլեդո նահանգում բախվել էր երկու ուղևորատար գնացք. միջադեպը տեղի էր ունեցել համակարգչային խափանման հետևանքով, որի պատճառով անջատվել էր անվտանգության համակարգը։ Ըստ իշխանությունների տվյալների՝ զոհվել է 69 մարդ։



